Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հա՛յ ժողովուրդ, Էս ու՞մ հետ ես կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել

Հա՛յ ժողովուրդ, Էս ու՞մ հետ ես կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել
11.10.2023 | 11:31

Տրամաբանություն ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք` պատերազմը կդառնա անիմաստ»:

Կարծես նույնիսկ Պետրոսն է նադայել եղել Նիկոլի կեղծիքներից ու մանիպուլյացիաներից:

Ես չգիտեմ, թե հասարակության որ շերտերն են լսում Հայաստանի թիվ մեկ սպառնալիքի հանրային հարցազրույցը: Բայց վստահ եմ, որ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի, հասկացավ, որ Հայաստանին սպասվում են պատերազմի նոր վտանգներ, կորուստներ և շատ ծանր օրեր:

*Նիկոլը ձախողել է ամեն բան, ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների համար չունի ոչ մի լուծում:

*Ոչ մի հստակ ծրագիր:

*Ոչ մի համոզիչ խոսք:

*Ապագայի, խաղաղության և անվտանգության ոչ մի երաշխիք:

*Ոչ մի ինքնիշխան, հիմնավորված և հասկանալի դիրքորոշում:

*Ոչ մի պատասխանատու և իրատեսական միտք:

Ամբողջ «եթե»-ներով, ցաքուցրիվ, կիսատ-պռատ, չփաստարկված, ինքն իրեն հակասող, մեծ մասը սուտ, միջին մակարդակի ծայրագավառական լրագրողի հարցազրույց:

Նույնիսկ Պետրոսն էր ստիպված լինում Նիկոլի լոլոները առերեսել, հակադարձել Հայաստանի առջև ծառացած իրական պրոբլեմների հետ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Սիրելի իմ հայ ժողովուրդ, երբ դու Նարեկացի ունեիր` աշխարհի շատ ժողովուրդներ դեռ քոչվորի կենցաղ ունեին:

Էս ի՞նչ ես դարձել դու 21-րդ դարում:

Էս ու՞մ հետ ես կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել...

Դիտվել է՝ 3690

Մեկնաբանություններ